ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News
Հարկ վճարելը յուրաքանչյուրիս պարտականությունն է։, հայտնում է Պետեկամուտների կոմիտեն։
Նույնիսկ փոքր եկամուտներից հարկ վճարելով՝ նպաստում ենք մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը, երկրի հզորազմանն ու կայունացմանը:
Առանց պետական գրանցման կամ առանց հարկային մարմնում հաշվառման ձեռնարկատիրական գործունեությունը և օրենքով սահմանված կարգով հարկերը չվճարելը առաջացնում է պատասխանատվություն:
Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար նախևառաջ անհրաժեշտ է.
- ստանալ պետական գրանցում կամ հաշվառվել հարկային մարմնում
- օրենքով սահմանված դեպքերում կիրառել հսկիչ-դրամարկղային մեքենա
- վարել հաշվառում
- սահմանված կարգով ու չափերով վճարել հարկեր
Եթե Ձեր ձեռնարկատիրական գործունեության համար պարտադիր է ՀԴՄ-ի օգտագործումը, ապա կիրառեք բացառապես տեխնիկական պահանջներին բավարարող ՀԴՄ։
--00—ԼՀ