Փորձագետները եզրակացություն կներկայացնեն Շովիի ողբերգության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

1116876

Փորձագետները նախնական եզրակացություն կներկայացնեն օգոստոսի 6-ին Շովի առողջարանում տեղի ունեցած ողբերգությանը նախորդող իրադարձությունների վերաբերյալ, հայտարարել է Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության փոխնախարար Նինո Թանդիլաշվիլին։

«Սպուտնիկ Գրուզիա»-ն հայտնում է, որ վերջին տվյալներով՝ օգոստոսի 3-ին Շովիում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհվել է 17 մարդ: Ավերվել են կամուրջները, վնասվել է Շովի մուտքի ճանապարհը ։ Մինչ այս փրկարարները տարհանել էին 210 մարդու։ Որոնվում է 19 անհետ կորած։

«Տեղում աշխատում են շրջակա միջավայրի ազգային գործակալության մասնագետների 6 խմբեր՝ երկրաբաններ, հիդրոլոգներ, սառցադաշտաբաններ, և, իհարկե, խմբի մի մասը տեղում է։ Մենք աշխատում ենք մեր մասնագետներից ստացված ամբողջ տեղեկատվության վրա: Մշակում և վերլուծում ենք հովտում ծավալված գործընթացների հետ կապված բոլոր տեղեկությունները, որպեսզի այս դժվարին պահին հասարակությանը տրամադրենք հնարավորինս հավաստի տեղեկատվություն», – ասել է Թանդիլաշվիլին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ