ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ արգենտինացի փաստաբան Լուիս Մորենո Օկամպոյի` Լեռնային Ղարաբաղին նվիրված վերջին հայտարարությունը «կողմնակալ» է որակել՝ պնդելով, որ դրանում բազմաթիվ «չհիմնավորված պնդումներ ու մեղադրանքներ կան»։ Այս մասին տեղեկանում ենք azatutyun.am-ից։
«Զեկույցը կողմնակալ բնույթ ունի, այն աղավաղում է իրավիճակը տեղում և լուրջ փաստական, բովանդակային ու իրավական սխալներ է պարունակում», - հայտարարում է Ադրբեջանի նախագահի օգնականը։
Լուիս Մորենո Օկամպոն Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակի մասին զեկույցում պնդել էր, որ տեղի հայությունը, ադրբեջանական շրջափակման հետևանքով, փաստորեն, ցեղասպանության է ենթարկվում։
--00—ԼՀ