ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հերքել է մտավախությունները, որ Բաքուն ծրագրում է զենքի ուժով «ցամաքային միջանցք կտրել» դեպի Նախիջևան Հայաստանի տարածքով, փոխանցում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը։
«Ադրբեջանն այլևս չունի ռազմական նպատակներ։ Մեզ համար պատերազմն ավարտված է։ Մենք ստացանք այն, ինչին արժանի էինք»,-ասել է նա:
Խոսելով Բաքվի և Երևանի միջև բանակցությունների մասին՝ Հաջիևը նշել է, որ դեռ կան «խնդիրներ, որոնք պետք է քննարկվեն»՝ միաժամանակ շեշտելով, որ շատ ավելի մոտ են խաղաղությանը, և այլևս լուրջ խնդրահարույց հարցեր չեն տեսնում։
--00—ՅՄ