ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 4, 24News
«Հայաստանի տարածքով փոխադրումները չենք դիտարկում որպես ՀՀ ինքնիշխանությանը և հայ-իրանական կապերի սպառնալիք»։ Այս մասին գերմանական Berliner Zeitung թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նա ընդգծել է, որ Հայաստանը չպետք է վախենա «Միջանցք» տերմինից.
««Միջանցք» տերմինը չպետք է վախեցնի Հայաստանին, քանի որ այն լայնորեն կիրառվում է տրանսպորտային ուղիների համատեքստում։ Տրանսպորտային այս կապը Հայաստանին չի զրկի Իրանի հետ սահմանից, Հայաստանը երկու մասի չի բաժանի»,- նշել է նա։
--00--ԼՀ