ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Բաքուն և Անկարան պատրաստ են հարաբերություններ կարգավորել Հայաստանի հետ, սակայն Երևանը իբր պետք է հրաժարվի այդ երկրների նկատմամբ «տարածքային նկրտումներից»։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Հայաստանը պետք է հրաժարվի ադրբեջանական և եղբայրական Թուրքիայի հողերի նկատմամբ նկրտումներից», - ասել է նա։
--00—ԼՄ