Բայրամովը և ՄԽ ամերիկացի համանախագահը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

image_750x_650589bb0f711_v1.thumb_

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին։ Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի ԱԳՆ-ից։

Նշվում է, որ քննարկման թեմաներից է եղել տարածաշրջանում առկա իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության գործընթացը։

Անդրադարձ է եղել նաև այդ համատեքստում առկա սպառնալիքներին ու մարտահրավերներին։

--00—ՅՄ