ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը քննարկում է Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը կանխելու և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանման հարցը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ-ից։
«Քննարկվում են արյունահեղության կանխարգելումը, խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանումը, ինչպես նաև ռուս խաղաղապահ զորախմբի անվտանգության ապահովումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
--00—ՅՄ