ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
ԱՄՆ Carl Vinson ավիակիրը կիրակի ժամանել է հարավկորեական Բուսան նավահանգիստ՝ ի նշան ուժի ցուցադրության Հյուսիսային Կորեային։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնամուտից ի վեր առաջին դեպքն է, երբ ամերիկյան ավիակիրը մուտք է գործում հարավկորեական նավահանգիստ:
Հարավային Կորեայի ռազմածովային նավատորմի հայտարարության մեջ ասված է, որ այցը՝ տարածաշրջանում զսպմանն ուղղված ԱՄՆ-ի «անխախտելի» հանձնառության մասն է և Սեուլ-Վաշինգտոն ռազմական դաշինքի ցուցադրություն՝ հակազդելու Հյուսիսային Կորեայից բխող սպառնալիքներին:
Միջուկային էներգիայով աշխատող ավիակրին, որը հանդիսանում է Carrier Strike Group 1-ի մասը, ուղեկցում են կառավարվող հրթիռներ զինված «Փրինսթոն» ու «Սթերեթ» ռազմանավերը։
«Մեր ներկայությունը Բուսանում ակնհայտորեն ցույց է տալիս Կորեայի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև ամուր դաշինքը, ինչպես նաև մեր դաշնակիցների հետ վարժանքներ անցկացնելու ու գործելու մեր կարողությունը», - երկուշաբթի հայտարարել է Carrier Strike Group 1-ի հրամանատար փոխ-ծովակալ Մայքլ Վոսյեն:
«Յուրաքանչյուր համատեղ նավարկություն կամ թռիչք մեզ ավելի ուժեղ է դարձնում»,- հավելել է նա։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ