Փաշինյանն այցելել է Եռաբլուրի հողերը վաճառողի գինու գործարան. մաս 4․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

Ա

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սկիզբը՝ նախորդ հրապարակումներում.

Արմեն Սարգսյանը, որ Եռաբլուր պանթեոնի հողերի սեփականաշնորհման հիմնական դերակատարն է, Նիկոլ Փաշինյանի սիրելին ու վստահելին է վաղուց: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2018-ի սեպտեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանն այցելել է նրան պատկանող «Արարատի» գինու գործարան:

Հիշեցնենք, որ Եռաբլուրի հողերի վաճառքի գործով է անցնում ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության երկարամյա պետ Արմեն Սարգսյանը: Նրան հիմա դատախազությունը 19 դրվագով մեղադրում է Եռաբլուրի հողերը սեփականաշնորհման միջոցով օտարելու համար: Բայց Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի վրա էր ԱԺ ամբիոնից բղավում, թե «Եռաբլուրի հողերը ծախել եք»:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հեղափոխության տարում Նիկոլ Փաշինյանն այցելել է «Արարատի» գինու գործարան, շրջայց կատարել կոնյակի հնացման, տեսակավորման, շշալցման, փաթեթավորման արտադրամասերում: Ընկերության ղեկավարությունը երկրի վարչապետին է ներկայացրել ընթացիկ եւ նախատեսվող աշխատանքները, ինչպես նաեւ հետագա ներդրումային ծրագրերը:

Այս այցը ինչու է կարեւոր, քանի որ երբ Փաշինյանը վարչապետ դարձավ, այցելում էր այն ձեռնարկություններ, որոնց սեփականատերերի հետ ուներ ջերմ հարաբերություններ: Եվ ահա Արմեն Սարգսյանը այդ շարքից է:

Շարունակելի…»։

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ