ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Էվակուացիան այս իրավիճակի պլան Ա-ն չպետք է լինի, նույնիսկ՝ պլան Բ-ն, բայց պետք է լինի՝ գ-ն։ Այսօր ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Պլան Գ»-ն այն նկատառումով, պետք է լինի, որ հանկարծ չստացվի, որ մենք մեր ձեռքով էթնիկ զտում ենք անում՝ դրա պատասխանատվությունից ու մեղավորությունից ամբողջությամբ մաքրելով Ադրբեջանին»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, թե քաղաքացիական բնակչությանը ուղիղ վտանգ չկա հրադադարի պայմաններում։
«Կան տեղահանված քաղաքացիներ, բայց մեր միջազգային շփումներով մենք խնդիր ենք դնում, որ նրանք վերադառանան իրենց տներ»,- նշեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ