ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Իսլամական համագործակցության կազմակերպությունը (ԻՀԿ) հոկտեմբերի 17-ին Իսրայելի կողմից Պաղեստինի Գազայի շրջանում գտնվող «El-Ehli Baptist» հիվանդանոցի ուղղությամբ իրականացված հարձակումը քննադատող հաղորդագրություն է տարածել, փոխանցում է Ermenihaber.am-ը։
Հաղորդագրության մեջ Իսրայելի հարձակումը որակվել է որպես պետական մակարդակով իրականացված ահաբեկչություն:
«Այս հանցագործությունը կազմակերպված պետական ահաբեկչություն է, որն արժանի է պատասխանատվության և պատժի»: Բացի այդ ԻՀԿ-ն վերոհիշյալ գործողությունը որակվել է որպես պատերազմական և մարդկությանն դեմ իրականացված հանցագործություն:
Նշենք, որ նախնական տվյալներով, հոկտեմբերի 17-ին Իսրայելի կողմից հիվանդանոցի հրթիռակոծման հետևանքով մահացել է 500 մարդ:
--00—ՅՄ