ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Նեյմարը խոսել է իր վնասվածքի մասին։
Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականի հարձակվողը վնասվածք էր ստացել ԱԱ-2026-ի ընտրական փուլի Ուրուգվայի դեմ խաղում (0:2): Նա պատգարակով և արցունքն աչքերին լքեց խաղադաշտը՝ մարզադաշտից հեռանալով հենակներով։
«Սա բանաստեղծություն է, որը հրապարակել եմ մեկնելուց առաջ։ «Մարդու սիրտը ծրագրում է իր ճանապարհը, բայց Տերն է առաջնորդում նրա ընթացքը» (Առակաց 16։9)։
Ամբողջ պատիվն ու փառքը միշտ քեզ են պատկանում, Տեր իմ, ինչ էլ ասես, ես հավատ ունեմ»,- գրել է Նեյմարը սոցցանցերում։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ