ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան հայտարարել է, որ Արցախի նախկին ղեկավարներին հնարավորություն է ընձեռնվում կապ հաստատել ընտանիքների հետ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
«Մենք պարբերաբար հանդիպումներ ենք ունենում, հանդիպումներ են եղել նաև Ադրբեջանի դեմ «ռազմական հանցագործություններ» կատարելու մեջ մեղադրվող անձանց հետ, նրանց իրավունքները ապահովված են»,-ասել է նա։
Նա նշել է, թե իբր զգուշորեն են մոտենում յուրաքանչյուր կալանավորի, հնարավորություն են տալիս կապ պահպանել ընտանիքների հետ, նրանց տրամադրվում է նաև թարգմանիչ։
--00—ՅՄ