Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գորիսի պետական համալսարանի ուսանողների հետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Սյունիքի մարզ այցելության ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գորիսի համայնքապետի և Սյունիքի մարզպետի ուղեկցությամբ եղել է Գորիսի պետական համալսարանում: Նախագահին դիմավորել են համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը և պրոռեկտոր Զարեհ Գրիգորյանը: Այս ասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։



Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին դիմավորելու և առաջնային կարիքները հոգալու աշխատանքներում ակտիվորեն ներգրավված ուսանողների հետ:



Իր խոսքում Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել կամավորականներին անձնվեր աշխատանքի համար և շեշտել, որ ուսանողների բարձր կազմակերպվածությունն ու պատրաստակամությունը ծանր իրադրության մեջ ոգևորիչ դեր է ունեցել հայաստանյան բոլոր բուհերի համար:



Անմիջական մթնոլորտում նախագահը զրուցել է ներկաների հետ, պատասխանել ուսանողների հարցերին: 

--00—ԼՀ