Գուդաուրի-Կոբի և Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատվածներում երթևեկությունն իրականացվում է անարգել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

Դ

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար: Հայտնում է Sputnik Грузия-ն։

Գուդաուրի-Կոբի և Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատվածներում երթևեկությունն իրականացվում է անարգել, Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում՝ միայն ձնահոսքապաշտպան թունելներով: 

Գուդաուրի-Կոբի հատվածում սահմանափակումները մտցվել էին նախօրեին՝ ձնահոսքի վտանգի պատճառով ։ Մի քանի ժամ առաջ ճանապարհը բացվեց նաև մարդատար մեքենաների համար։ Ընդ որում, եթե մարդատար մեքենաների համար ճանապարհը բացվել է նաև փետրվարի 23-25-ը, ապա ծանր բեռնատարները չեն կարողացել այնտեղ անցնել փաստացի փետրվարի 18-ից։ Այդ ընթացքում այդ մտրանսպորտային միջոցների համար ճանապարհը բացվել է միայն մեկ անգամ, մի քանի ժամով, երեկ կեսօրին։ 
 

--00—ՍՊ