ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
ԱՄՆ-ն Ուկրաինային անվտանգության զգալի երաշխիքներ չի տրամադրի, թող դրանով զբաղվի Եվրոպան։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես չեմ պատրաստվում շատ խոստումներ տալ անվտանգության առումով։ Մենք նախատեսում ենք դա վստահել Եվրոպային, չէ՞ որ խոսքը նրանց տարածաշրջանի, նրանց հարևանի մասին է»,- նշել է Թրամփը` ասելով, թե ԱՄՆ-ն կվերադարձնի Ուկրաինային տրամադրած գումարները։
--00—ՍՊ