ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մեհդի Սանաին անդրադարձել է Թեհրանում Հայաստանի դեսպանի հետ հանդիպմանը և ընդգծել, որ Իրանի և Հայաստանի միջև հարաբերություններն ընդլայնվում են: Այդ մասին նա գրել է իր X.-ում․
«Մենք հանդիպեցինք Թեհրանում Հայաստանի դեսպան պարոն Գրիգոր Հակոբյանի հետ, քննարկեցինք հարաբերությունների տարբեր ասպեկտներ, ինչպես նաև իրավիճակը Հարավային Կովկասում։ Երկու երկրների հարաբերությունները լավ մակարդակի վրա են և ընդլայնվում են։ Երևանի դիվանագիտությունը վերջին տարիներին կրել է բազմակողմանի բնույթ»,- նշել է նա։

--00—ՍՊ