Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի համագործակցությունը կարող է օրինակ լինել տարածաշրջանի երկրների համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

ԱԱ

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի օրինակելի համագործակցությունը կարող է օրինակ դառնալ նաև տարածաշրջանի մյուս երկրների համար։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը իր վրացի գործընկերոջ հետ հանդիպման արդյունքներով։

«Կասպից ծովի էներգետիկ ռեսուրսների տեղափոխումը համաշխարհային և եվրոպական շուկաներ, Սև ծովում մեր համագործակցությունը չափազանց կարևոր ռազմավարական ուղղություններ են։ Ավելի սերտ համագործակցության մեծ ներուժ կա», - ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։ 


 

--00—ՍՊ