ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը համերաշխության այցով ժամանել է Իսրայել, որպեսզի երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ քննարկի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, գրում է Bild-ը։
Շոլցը հայտարարել է, որ Գերմանիայի կառավարությունը կշարունակի ռազմական աջակցություն ցուցաբերել Իսրայելին, և երկիրը կարող է հույս դնել Բեռլինի վրա․ «Մենք [գերմանացիները] աջակցում ենք Իսրայելին՝ առանց որևէ «եթե»-ի և «բայց»-ի,» - ասել է նա:
Կանցլերը նաև ընդգծել է, որ Գերմանիան պատրաստ է միջնորդ դառնալ «ՀԱԱՄՍ»-ի հետ բանակցություններում: Բացի այդ, նա հստակեցրել է, որ կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի դադարեցնի գերմանական քաղաքների փողոցներում հրեաների հանդեպ ատելությունն ու հրահրիչ ցույցերը:
Հիշեցնենք՝ Բեռլինում ավեի վաղ ցրել էին ի պաշտպանություն Պաղեստինի խոշոր հանրահավաքը: Բեռլինի կենտրոնում գտնվող Պոտսդամի հրապարակում հավաքվել էր մոտ հազար մարդ, որոնք ցանկանում էին համերաշխություն հայտնել Պաղեստինին և Գազայի հատվածին:
--00—ՍՊ