ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News
Քիչ առաջ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի համաժողովը ընդունեց բանաձև, որով «իր անվերապահ աջակցությունն է հայտնում Հայաստանին, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հայերին, այս մասին հայտնել է Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
Ըստ Եղոյանի՝ հանձնաժողովն ընդգծում է ԼՂ հայերի իրավունքները հարգելու անհրաժեշտությունը` խստորեն դատապարտելով էթնիկ զտման բոլոր ձևերն ու Լեռնային Ղարաբաղում գտնվող կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացումը։
--00—ԼՀ