ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News
Բաքուն պատրաստ չէ որևէ քարտեզով սահմանազատում իրականացնել: Ալիևը քարտեզների մասին չի խոսում, ասում է՝ սահմանազատումն իրավական ակտերով պետք է արվի, Ալեքսանդրապոլի պայմանագրով 9700 քկմ կլինի Հայաստանը կամ Հայաստան չի լինի, նա պահանջում է նաև 100 մլրդ դոլար փոխհատուցում, ռազմատուգանք, ՀՀ-ում փախստականների բնակեցում, նրանց անվտանգության համար ուժայինների ներկայություն։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։
Նահապետյանի կարծիքով, Փաշինյանը գնալու է արտահերթ ընտրությունների՝ ներկայացնելով հակառուսական առաջարկներ, փոխելով նաև կառավարության կազմը, որպեսզի արդարացնի իր քայլերը և ոչ միայն բարոյական, այլև իրավական հարթության մեջ։ Ըստ Հայկ Նահապետյանի՝ արտահերթ ընտրության նպատակը լինելու է ՌԴ ռազմական բազայի դուրսբերումը ՀՀ-ից, տնտեսական, ռազմական կապերի խզումը, ՆԱՏՕ-ի անդամակցության համար հայտ ներկայացնելը և զորաբանակ բերելը ՀՀ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ