ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամներ Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանն արծաթե մեդալներ են նվաճել Լեհաստանի միջազգային առաջնությունում (Polish Open Kaliber)՝ ատրճանակ ձևի միքս վարժությունում: Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Հիշեցնենք՝ հայ հրաձիգները նոյեմբերի 17-ից Լեհաստանի Բելաստոկ քաղաքում ուսումնամարզական միջազգային հավաքի են մասնակցում:
Գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը և երկրորդ մարզիչ Անդրանիկ Այվազյանը թիմում ընդգրկել են ատրճանակավարներ Էմիրա Կարապետյանին, Նարե Գաբրիելյանին, Բենիկ Խլղաթյանին, Զավեն Իգիթյանին, Նորայր Առաքելյանին, Գևորգ Մելքոնյանին, հրացանակիրներ Հրաչիկ Բաբայանին, Սուրեն Քերյանին և Սեդա Գաբրիելյանին:
Polish Open Kaliber միջազգային մրցաշարին, որը կտևի մինչև դեկտեմբերի 3-ը, կհաջորդի Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում դեկտեմբերի 8-ին մեկնարկելիք միջազգային մեկ այլ մրցաշար, որին կմասնակցեն նաև մեր հրաձիգները:
--00—ԼՀ