ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում մարտի 5-15-ը տեղի ունեցավ 2023 թվականի գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցեց 8 մարզիկով։
Հայաստանի հրաձգության հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցել է ՀՀՖ հավաքականի գլխավոր մարզիչ ՝ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ՝ Անդրանիկ Այվազյանի գլխավորությամբ։
Առաջնությունում օդամղիչ ատրճանակ ձևի մարզուհի Էլմիրա Կարապետյանը, 10մ, 60 կրակոց կանանց պայքարում խոցելով 577 միավոր, 59 մասնակցից 3-րդ հորիզոնականով անցել է կիսաեզրափակիչ: Այստեղ արդեն խոցելով 250.0 միավոր՝ Էլմիրան պահպանել է իր դիրքերը և դարձել է բրոնզե մեդալակիր։
Ստորև ներկայացված են մասնակիցների արդյունքները.
Օդամղիչ հրացան, 10մ
Երիտասարդներ
60, կրակոց, անհատական, տղաներ
1) Վրեժ Թորոսյան, 620.4 միավոր, 21-րդ տեղ
2) Գագիկ Նիկողոսյան, 615.4 միավոր, 41-րդ տեղ
Օդամղիչ ատրճանակ, 10մ
Մեծահասակներ
60 կրակոց, անհատական, տղամարդիկ
1) Բենիկ Խլղաթյան, 566 միավոր, 49-րդ տեղ
2) Զավեն Իգիթյան , 561 միավոր, 58-րդ տեղ
60 կրակոց, անհատական, կանայք
Էլմիրա Կարապետյան, 577 (ֆ 250.0) , 3-րդ տեղ
30+30 կրակոց, թիմային MIX, տղամարդ+կին
1) Բենիկ/288/+Էլմիրա/277/, 565 միավոր, 26-րդ տեղ
Երիտասարդներ
60 կրակոց, անհատական, տղաներ
1) Գոռ Մանուչարյան, 543 միավոր, 50-րդ տեղ
2) Գրիգոր Պողոսյան, 541 միավոր, 53-րդ տեղ
3) Արմեն Գևորգյան, 535 միավոր, 56-րդ տեղ
Թիմային, 30+30+30 կրակոց, 3 տղա
1) Գոռ/283/+ Արմեն/273/ +Գրիգոր/270/, 826 միավոր, 12-րդ տեղ։
--00—ՅՄ