ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News
Սլովենիայի Ռուժ քաղաքում ընթացող հրաձգության ISSF GRAND PRIX միջազգային մրցաշարում մեր մարզիկներն այսօր նվաճել են առաջին մեդալը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
10մ օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում մեր Բենիկ Խլղաթյան - Էլմիրա Կարապետյան զույգը մտել է եզրափակիչ, որտեղ պարտվել է 14-16 հաշվով և գրավել 2-րդ տեղը՝ արժանանալով արծաթե մեդալի։
Նույն վարժության կանանց անհատական մրցումներում Էլմիրա Կարապետյանը 144,5 միավորով գրավել է 7-րդ տեղը։
--00—ՅՄ