Տավուշում՝ Ակնաղբյուր գյուղում, հրդեհ է բռնկվել 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

ֆֆ

Դեկտեմբերի 4-ին, ժամը 11:19-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ակնաղբյուր գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկույթ: Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աչաջուր գյուղի «Միջնահանդ» կոչվող հանդամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:02-ին, մարվել՝ 13:30-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ:

--00—ՍՊ