ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Հացադուլի մեջ գտնվող, ապօրինի պատանդառված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է Բաքվում ընթացող դատական ֆարսի ժամանակ։
Հիշեցնենք, որ նա այդ ճարահատյալ քայլին դիմել է՝ ի նշան բողոքի Բաքվի դատարանում մարդու ու դատավարական իրավունքների խախտումների դեմ։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ Բաքվի դատարանը ապօրինի պատանդառված, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի դատարանի կազմը բացարկելու միջնորդությունը անհիմն է ճանաչել և թողել առանց քննության: Այդ որոշումից հետո Վարդանյանն ընդմիջում է խնդրել՝ ինքնազգացողությունը վատ լինելու պատճառով, ինչից հետո նիստը շարունակվել է։
Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պատասխանել իրեն առաջադրված շինծու մեղադրանքների վերաբերյալ հարցերին։
Հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 4-ին։
--00—ՍՊ