ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
Ուկրաինան բավականաչափ սպառազինություն ունի մինչև ճգնաժամի կարգավորման հարցում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համաձայնության գալը։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Տեսեք, սա կարող է մի որոշ ժամանակ շարունակվել: Հնարավոր է այնքան ժամանակ մինչև մենք գործարք կնքենք Ռուսաստանի հետ», - ասել է նա՝ ի պատասխան այն հարցին, թե որքան ժամանակ կարող է Ուկրաինան դիմանալ իր ներկայիս զենքի պաշարներով:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը ներկայումս զենք չի մատակարարում Կիևին, սակայն չի բացառել ռազմական օգնության վերսկսումը ապագայում։ «Մենք կտեսնենք, հիմա բանակցությունների գործընթացում ենք: Բանակցություններ ենք վարել հազվագյուտ հողերի գործարքի և շատ այլ բաների շուրջ», - հավելել է Թրամփը:
--00—ՅՄ