ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում Սլովենիայի Հանրապետության դեսպան Ալենկա Սուխադոլնիկի հետ։ Այս մասին տեղեկացրեցին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։
Աղբյուրի հաղորդմամբ՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի շուրջ։
--00--ԱՀ