Ինչպես է մեկնաբանում Վահե Գրիգորյանը Էդգար Ղազարյանի գործը. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

ff

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 21-ին հայտնի դարձավ, որ հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քննադատել էր ՍԴ դատավորներին՝ ներառյալ ՍԴ փոխնախագահ Վահե Գրիգորյանին՝ նրա այդ պաշտոնը համարելով ապօրինի, քանի որ չկա որեւէ հրաման, որը կապացուցի, որ Գրիգորյանը ՍԴ փոխնախագահն է:

Ահա Գրիգորյանը դիմել է իրավապահներին՝ պահանջելով քրեական գործ հարուցել Ղազարյանի նկատմամբ: ՀՀ Քննչական կոմիտեն էլ անմիջապես հարուցել է քրեական գործ, մտել դատարան՝ պահանջելով, որ Էդգար Ղազարյանի նկատմամբ կիրառվի վարչական հսկողություն, ինչի արդյունքում սահմանափակվել է Ղազարյանի խոսքի ազատությունը: Ղազարյանն իրավունք չունի քննիչների, դատախազների, դատավորների, հարկադիր կատարողների և նրանց մերձավոր բարեկամների մասին քննադատական միտք հնչեցնել:

Ինչպես է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը մեկնաբանում այս իրավիճակը, որ իր դիմումի հիման վրա սահմանափակվել է հանրային գոծիչի խոսքի ազատությունը: «Առանց մեկնաբանության», – կարճ ասաց Վահե Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ հեռախոսազրույցում՝ թողնելով անպատասխան մեր հարցերը: Իսկ մեկնաբանությունները թողեց «մեր խղճին»:

Փաստ է, որ իրավունքների պաշտպանությամբ հայտնի նախկին իրավապաշտպան Վահե Գրիգորյանը, որը ՍԴ դատավոր դարձավ, իսկ հիմա ՄԻԵԴ դատավոր, դիմել է հայրենի իրավապահներին՝ սահմանափակելու հանրային գործիչի գործունեությունն ու խոսքի ազատությունը»:



Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։
 
--00—ՍՊ