Ստոլտենբերգը հայտնել է, որ Ուկրաինան ՌԴ Սևծովյան նավատորմի նավերին հարվածել է ՆԱՏՕ-ի հրթիռներով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

1132430

Ուկրաինայի հարվածները Ռուսաստանի Սևծովյան նավատորմի նավերին ուկրաինական հակամարտության վերջին երկու տարվա ընթացքում հասցվել են ՆԱՏՕ-ի կողմից մատակարարված հրթիռներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

2023 թվականի տարեկան զեկույցը ներկայացնելիս Ստոլտենբերգը նշել է, որ Ուկրաինայի կարևոր ձեռքբերումներից մեկը ՌԴ սևծովյան նավատորմը հետ մղելն է, ինչ թույլ է տվել միջանցք բացել ուկրաինական նավահանգիստներից տարբեր ապրանքների, այդ թվում՝ հացահատիկի արտահանման համար։

«Այդ միջանցքը բացելու հարցում շատ կարևոր դերակատարում ունեցած հրթիռներից և համակարգերից մի քանիսն, անշուշտ, տրամադրվել են ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից», - ասել է նա։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ