ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
Մակրոնի առաջ Փաշինյանն ինձ ասաց՝ քեզ արգելել եմ մտնել ՀՀ, քանի որ դու 2021-ին իմ դեմ ցույց ես կազմակերպել։ Այս մասին այսօր ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովի ընթացքում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։
«Ես ազատ մարդ եմ, մեկը չկրնար արգելել ինձի՝ փոխանցել իմ կարծիքս։ Եթե այդ գինը պետք է վճարեմ, որ ես նորեն արգելվիմ, որովհետև կքննադատեմ Փաշինյանին, այդ ռիսկը կառնեմ ես, բայց դուք պիտի ընդունե՞ք։ Հայաստանի ժողովուրդը մինչև ե՞րբ պիտի ընդունի, որ հայորդիները մուտքը Հայաստան արգելում են։
Մակրոնն ուզեց, որ ես, Արա Թորանյանը, ինքն ու Փաշինյանը՝ չորսով, հանդիպենք։ Մակրոնն ուզեցավ, որ ես դնեմ այն հարցերը, որոնցով պրոբլեմ ունեմ Փաշինյանի հետ։ Ուրեմն, ես ըսի՝ ինչու իմ մուտքը արգելեցիք Հայաստան, Փաշինյանն ասաց՝ չե՞ս գիտեր, ասեցի՝ չեմ գիտեր, նա ասաց՝ ես քեզի արգելեցի մտնել Հայաստան, որովհետև դեմս ցույց մը կազմակերպեցիր 1 հունիս 2021-ին Փարիզում։ Ես հերքեցի անշուշտ, որովհետև իմ գործս չէր այդպիսի ցույցեր կազմակերպել, ինքը նորից պնդեց, ես նորից մերժեցի, ես ըսի՝ դե լավ, իմ ազատությունս է, եթե անգամ կազմակերպած ըլլայի», - նշեց Փափազյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԱՀ