ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի կարողացել ցանկալի արդյունքների հասնել վերջին քաղաքային ընտրություններում։
Հիշեցնենք, որ կիրակի օրը Թուրքիայում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը 20 տարվա մեջ առաջին անգամ գերազանցել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը ձայների գրեթե 90%-ի հաշվարկից հետո։
Բացի Ստամբուլից, Անկարայից և Անթալիայից, ընդդիմության կառավարման տակ են անցել նաև նոր քաղաքներ, ինչպիսիք են Բուրսա և Թեքիրդաղ արդյունաբերական կենտրոնները։
«Ցավոք, 2023 թվականի մայիսին ընտրություններում հաղթելուց հետո մենք չկարողացանք հասնել ցանկալի արդյունքների ինը ամիս անց տեղի ունեցած տեղական ընտրություններում», - ասել է Էրդողանը Անկարայում քվեարկությունից հետո իր առաջին ելույթում:
--00—ՅՄ