ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News
Էդուարդ Շարմազանովը գրում է.
«Արարատ ու Արցախ չնկատողը չի նկատում իր հորն ու մորը, Նիկոլ։
Նիկոլն ասում է՝Արագածը չենք նկատում,իսկ դա նշանակում է չնկատել մեր երեխաներին։
Իսկ ո՞վ է ասում,որ չենք նկատում Արագածը։
Արագածն էլ ենք նկատում,Խուստուփն էլ,Լալվարն էլ… դրանք մեր սուրբ հայրենիքի անբաժան մասնիկներն են։
Բայց դու ինչու՞ ես հակադրում Արագածը Արարատին,Սյունիքը՝ Արցախին,ՀՀ-ն՝ Արեւմտյան Հայաստանին։
Ինչու՞։
Ի՞նչ խնդիր ես լուծում։
Ուրացու՞մ։
Ակնհայտ է մի բան. Արարատն ու Արցախը չնկատելը, նշանակում է չնկատել սեփական հորն ու մորը։
Իսկ սեփական հորն ու մորը չնկատողին վաղը երեխաներից էլ են զրկելու»։
--00—ԼՀ