ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
Այս գիշեր Իսրայելի բանակը դուրս է բերել բոլոր ցամաքային զորքերը Գազայի հատվածի հարավից՝ չորս ամիս տևած մարտերից հետո, հայտնում է Times of Israel-ը։
Ներկայումս Գազայի հատվածում մնացել է միայն մեկ բրիգադ՝ Նահալը։ Այս բրիգադին հանձնարարված է ապահովել, այսպես կոչված, Նեցարիմի միջանցքը, որն անցնում է Գազայի հատվածը հարավային Իսրայելի Բեերի շրջանից մինչև այդ շերտի ափը:
Միջանցքը Իսրայելի պաշտպանության բանակին թույլ կտա արշավանքներ իրականացնել Գազայի հատվածի հյուսիսային և կենտրոնական հատվածներ, կանխել պաղեստինցիների վերադարձը Գազայի հատվածի հյուսիսային հատված և մարդասիրական կազմակերպություններին թույլ կտա օգնություն հասցնել անմիջապես Գազայի հատվածի հյուսիսային հատվածին:
--00—ՅՄ