ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ որսացել է անօդաչու թռչող սարք, որը մոտենում էր երկրի սահմանին Լիբանանից: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելի հյուսիսում օդային հարվածների ազդանշաններ են հնչում:
«Իսրայելի պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության համակարգը հաջողությամբ որսացել է անօդաչու թռչող սարք, որը թռչում էր Լիբանանից դեպի արևմտյան Գալիլեա (տարածք Հյուսիսային Իսրայելում - խմբ.)»,- հայտնել է բանակը տելեգրամ ալիքում։
--00—ՅՄ