ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News
ՌԴ Ներքին գործերի նախարարությունը դաշնային որոնման տվյալների բազայում ավելացրել է Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովի մասին տեղեկությունը։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել, գրում է «Կոմերսանտ»-ը:
Նշվում է, որ բացի Ավակովից հետախուզվում է նաև Ուկրաինայի տեղեկատվական քաղաքականության նախկին նախարար Յուրի Շտեցը։
Թե քրեական օրենսգրքի կոնկրետ որ հոդվածի հիման վրա է հետախուզում հայտարարվել Ուկրաինայի նախկին նախարարների նկատմամբ, հայտնի չէ:
--00—ՅՄ