Վրաստանի խորհրդարանը վերջին ընթերցմամբ հաստատեց վիճահարույց օրենքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

Screenshot_8

Վրաստանի խորհրդարանը րոպեներ առաջ երրորդ՝ վերջին ընթերցմամբ հաստատեց «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենքը։

Օրենքը նախատեսում է, որ 20 և ավելի տոկոսով դրսից ֆինանսավորվող ՀԿ-ները պարտավորված կլինեն գրանցվել որպես «օտարերկրյա գործակալներ»:

Հիշեցնենք, որ օրինագիծը մեկ տարի առաջ բերվել էր օրակարգ և հանրային ճնշումների ու արևմտյան գործընկերների հնչեցրած քննադատությունների արդյունքում հետ էր կանչվել։

Ապրիլի սկզբին այն կրկին շրջանառության մեջ դրվեց խորհրդարանում:

--00—ՅՄ