ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
Վրաստանի խորհրդարանում ընթանում է խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի ամենամյա զեկույցի ներկայացումը: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:
Թալակվաձեի ելույթի ժամանակ ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Էլենե Խոշտարիան մուտք է գործել դահլիճ։ Նա, որպես բողոքի նշան, միացրել Խորհրդային միության օրհներգը:
Օրհներգը միացվել է Թալակվաձեի՝ ընդդիմությանը 2008 թվականի օգոստոսյան պատերազմի համար քննադատելու ժամանակ։
Խորհրդարանի խոսնակը արձագանքել է երաժշտության հնչյուններին ծիծաղով և գործընկերներին առաջարկել ծափահարել: