ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
Հռոմի Ֆրանցիսկոս պապը 2025-ին Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի տարեդարձի առթիվ ծրագրում է մեկնել Թուրքիա:
Պոլսի Հունաց Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում անցկացված միջոցառման ժամանակ հայտնել է, որ այդ քայլով Հռոմի պապը ցանկանում է շնորհավորել ժողովի տարելիցը:
«Հռոմի պապը ցանկանում է, որ մենք միասին շնորհավորենք այդ կարևոր տարեդարձը»:
Նշենք, որ տիեզերական առաջին ժողովը տեղի է ունեցել 325 թվականին Նիկեա քաղաքում, որն այժմ համապատասխանում է Թուրքիայի հյուսիսային հատվածում գտնվող Իզնիկ քաղաքի հետ: Ըստ այդմ էլ՝ 2025-ին լրանում է Նիկեայի ժողովի 1700-րդ տարելիցը։
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
--00—ՅՄ