Հռոմի Ֆրանցիսկոս պապը ասթմայի նոպա է ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

Հռոմի պապ

Հիվանդանոցում գտնվող Հռոմի Ֆրանցիսկոս պապը ասթմայի նոպայից հետո հանգիստ գիշեր է անցկացրել «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։

«Ասթմայի նոպայից հետո գիշերը խաղաղ է անցել, Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանգստացել է»,-հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։

Նախօրեին Հռոմի պապը շնչառական ասթմատիկ նոպա էր ունեցել, տրվել էր արհեստական թթվածին: Պապի գիտակցությունն առկա է, սակայն վիճակը շարունակում է մնալ ծանր:

Հռոմի Ֆրանցիսկոս պապի մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ։

--00--ԱՀ