ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News
Հռոմի Ֆրանցիսկոս պապը դիմել է հավատացյալներին՝ կոչ անելով աղոթել Վրաստանում ավերիչ սողանքի զոհերի համար։ Նա իր աջակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին ու որոնողափրկարարական խմբերին։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նշել է, որ ինքը այս ողբերգական իրավիճակում Վրաստանի պատրիարք Իլիա երկրորդի կողքին է:
Հիշեցնենք, որ աղետը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին։ Հորդառատ անձրևից հետո հանգստավայրում սողանք է տեղի ունեցել։ Մոտ կես ժամում ամբողջ Շովի շրջանը ծածկվել է կեղտի ու հողի հաստ շերտով։
18 մարդ զոհվել է, ևս 18-ը դեռ անհետ կորած է համարվում։
Որոնողական աշխատանքները շարունակվում են։
--00—ՅՄ