ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News
Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին կարևորում է միասնական հայտը, որով Հայաստանն ու Վրաստանը կդիմեն ՖԻՖԱ-ին՝ 2029 թվականի երիտասարդների աշխարհի առաջնությունը հյուրընկալելու համար:
«Ուրախ եմ այսօր այստեղ լինելու և այս կարևոր նորությունը հայտնելու համար: Մենք եղբայրական պետություններ ենք, պատմական հարևաններ: Ուրախ եմ, որ միասնական հայտով դիմելու ենք աշխարհի 2029 թվականի առաջնությունը հյուրընկալելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կոբիաշվիլին:
Վերջինիս խոսքով` ինքը ոչ միայն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է, այլ նաև ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամ է, և եվրոպական ասոցիացիան ամեն կերպ իր աջակցությունն է հայտնել ՀՖՖ նախաձեռնություններին:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ