Բայդենն առաջին հրապարակային ելույթն է ունեցել ԱՄՆ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

Screenshot_3

ԱՄՆ նախկին առաջնորդ Ջո Բայդենը Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում իր նախագահական ժամկետի ավարտից հետո առաջին ելույթն է ունեցել։

Բայդենը մասնակցել է ACRD ոչ կառավարական կազմակերպության համաժողովին, որը իրավական աջակցություն է տրամադրում հաշմանդամություն ունեցող անձանց։ Նա խոսել է մոտ 30 րոպե և իր խոսքում ոչ մի անգամ չի նշել Ամերիկայի ներկայիս առաջնորդ Դոնալդ Թրամփի անունը, թեև քննադատել է իր վարչակազմի սոցիալական ապահովության քաղաքականությունը։

Բացի այդ, նախկին նախագահը ունկնդիրների ուշադրությունը հրավիրել է ամերիկյան հասարակության պառակտման վրա և զգուշացրել, որ այլևս այդպես շարունակվել չի կարող։

Հունվարի 20-ին 82-ամյա Բայդենը Սպիտակ տունը զիջել է Թրամփին։ Նա պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2021-2025 թվականներին։

--00—ՅՄ