ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԲՏԱ նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը հուլիսի 3-ին ազատվելու է զբաղեցրած պաշտոնից:
24News-ը կապ հաստատեց Պողոսյանի հետ, հասկանալու ի՞նչն է պատճառը:
«Սեփական դիմումիս համաձայն եմ ազատվում, նախատեսում եմ մի փոքր հանգստանալ»,- ասաց ԲՏԱ նախարարի տեղակալը:
Հարցին` իսկ գուցե այլ պաշտոնի է անցնելու, վերջինս նշեց. «Այլ բան չեմ ասի, շնորհակալություն զանգի համար»:
--00—ԼՀ