Այսօր Կրեմլում նախատեսված է Օրբանի բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News

Screenshot_6

«Խաղաղ առաքելությունը շարունակվում է, հաջորդ կանգառը Մոսկվան է»,- Այս մասին թվիթերի իր էջում գրել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Նշենք, որ Օրբանն այցելել է Ռուսաստանի մայրաքաղաք՝ քննարկելու ուկրաինական հարցը։ Այսօր Կրեմլում նախատեսված է նրա բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Հիշեցնենք, որ Օրբանն ավելի վաղ այցելել էր Կիև և բանակցություններ վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

--00—ՅՄ