ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News
ԵՄ-ն բացառում է պաշտոնական շփումները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հետևաբար ԵՄ խորհուրդը նախագահող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն իրավունք չունի ներկայացնելու ԵՄ-ն Մոսկվա այցի ժամանակ։ Այս մասին ասված է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի տարածած հայտարարության մեջ։
«Օրբանը ոչ մի մանդատ չի ստացել ԵՄ Խորհրդից՝ այցելելու Մոսկվա: Վարչապետի այցը իրականացվում է բացառապես Ռուսաստանի Դաշնության և Հունգարիայի երկկողմ հարաբերությունների շրջանակներում»,- ասված է հայտարարության մեջ:
Նա նշել է, որ ԵՄ Խորհրդի նախագահությունը Հունգարիային չի տալիս ԵՄ-ն միջազգային ասպարեզում ներկայացնելու հատուկ իրավունքներ, և որ այդ լիազորությունները բացառապես վերապահված են միայն իրեն և հեռացող ղեկավարին՝ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին։
--00—ՅՄ