Թրամփի դեմ մահափորձը վերջինը չէր․ Օրբան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

Capture

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը վերջինը չէր, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Ռումինիայի Բեյլե Թուսնադ քաղաքում։

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Փենսիլվանիայում Թրամփի նախընտրական ելույթի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, նախկին նախագահը վիրավորվել է ականջի հատվածում, հանդիսատեսներից մեկը սպանվել է, ևս երկուսը ծանր վիրավորվել են։

«Այն, ինչ տեղի ունեցավ, չի բացառվում, որ վերջին փորձն էր այս արշավում»,- ասել է Օրբանը։

--00—ՅՄ