ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Այսօր՝ մարտի 28-ին, Հակակոռուպցիոն դատարանում շարունակվեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա նախկին տեղակալ Լևոն Երանոսյանի, ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանի և ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանի գործով դատաքննությունը։
Դատարանում հրապարակվեցին ամբաստանյալների վերաբերյալ մեղադրական եզրակացությունները։ Նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանի եզրակացության հրապարակումից հետո Վլադիմիր Գասպարյանին խնդրեց ներկայացնել իր դիրքորոշումը դրա վերաբերյալ։
Գասպարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ ՀՀ նախկին ոստիկանապետի կարծիքով` մեղադրանքում դստեր ներգրավվածությունը քրգործին «միս ու արյուն» տալու և ցայտուն դարձնելու համար է, գրում է «Sputnik Արմենիա»-ն։
Ըստ նախկին փոխոստիկանապետի` իրեն մեղադրանք է առաջադրվել մեկ անձի հայտարարությունների հիման վրա։
«Մի կերպար կա, որը նստած է Ամերիկայում, վարկաբեկում է բոլորին այս երկրում, դա Վարդան Ղուկասյան երևույթն է` «Դոգ» մականունով, որը եղել է մեր աշխատողը, որին ես վռնդել եմ արվամոլության համար։ Այ նրա արած հայտարարությունների ֆոնի վրա է հարուցվել այս քրեական գործը»,– ընդգծեց Գասպարյանը։
--00—ՅՄ