ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News
Աշխարհի խոշոր դերակատարների մոտ սպասողական իրավիճակ է, ԱՄՆ ընտրություններից շատ բան է կախված լինելու։ Աշխարհում հիմա լուրջ պայքար է գնում լիբերալ- գլոբալիստների և կոնսերվատիվ ուժերի միջև, դա սկսվել է 2016 թվականից։ ՀՀ իշխանություններն աղոթում են, որ Բայդենը չպարտվի, դա կարող է իրենց իշխանության համար բարդություններ առաջացնել, այն խնդիր կարող է լինել նաև ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ հարաբերություններում։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Քաղտեխնոլոգի համոզմամբ, Ադրբեջանը ժամանակ է ձգում մինչև ԱՄՆ ընտրություններ, որպեսզի խաղաղության պայմանագիր չկնքվի, հույս ունի, որ Թրամփի ընտրվելն իր համար ձեռնտու կլինի։ «Թրամփի համար հիմնական պարտնյորը Թուրքիան է, չեմ կարծում՝ Թրամփի համար հայ-ադրբեջանական հարաբերությունները հետաքրքիր են։ Նրա վերընտրվելուց հետո առաջանալու է նույն խնդիրը, ինչ կար վերջին վեց տարում՝ ՀՀ-ն ինչո՞վ է հետաքրքիր ԱՄՆ-ի համար։ ՀՀ իշխանությունը պետք է կարողանա հարաբերություններ ստեղծել նոր նախագահի հետ»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԱՊ